- Մի քիչ կոֆե կխմենք, կշփվենք, մինչև հովն ընկնի: Հետո կգնանք Լաչինի միջանցքը կբացենք,-ասում է որսորդական շորերն հագած ուլտրա-ազգայնականը:
Այդ ֆիդայինը մեր պետության դեմքն է, չէ՞:
Հլը եկեք հիշենք.
- Ես Բադեն-Բադենում կազինո չեմ խաղացել: Ես ղուղղակի այնտեղ հանգստացել եմ: Նույնիսկ շրջանցել եմ այն փողոցները, որտեղ կազինոներ կան:
- Սկզբից բարդ ստորադասական նախադասություն էի գրել, հետո մեջտեղի բառերը հանեցինք, ստացվեց՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի: Ինչպես տեսնում եք՝ ուրիշ բան էի ուզում ասել, բայց ուրիշ բան ստացվեց:
- Արցախը Հայաստան է, և վե՛րջ:
- Արցախն Ադրբեջան է:
- Կարող էինք պատերազմ չունենալ, կլիներ նույն արդյունքը բայց առանց զոհերի:
- Հող հանձնողին կհանձնենք հողին:
- Մենք ԱԺ կվերադառնանք մեր սեփական օրակարգով:
- Հաղթելու ենք:
- Կրելու ենք, մնաց 7 օր:
- Ինչքան ուզենք, էդքան խփենք:
- Հայաստանում 2018-ին տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն:
- Ես իշխանությունը հանձնել եմ Կարեն Կարապետյանին:
- 41 թվին պապս մասնակցել է Արցախյան պատերազմին:
- Շիրակի մարզը մշակութային մարզ է, այստեղ հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ:
- Հայաստանում ընտրությունների արդյունքները եթե կեղծվեին, ապա եվրոպական կառույցները դրանք չէին ընդունի: Ամեն ինչը օրենքի սահմաններում է եղել:
- Այդ վեց միլիոն դոլարն իմ ընկերներն են ինձ տվել:
- Այդ տասը միլիոն դոլարն իմ ախպերներն են ինձ ուղարկել:
- Հայաստանում կոռուպցիա չկա:
- Եթե վարչապետի թեկնածու առաջադրենք,ապա նրան կկալանավորեն: Դրա համար չենք առաջադրում:
- Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց չենք սկսում, որովհետև, եթե սկսենք՝ կտապալվի ու վեց ամիս էլ չենք կարողանալու անվստահություն հայտնելու գործընթաց սկսել:
- Արարատ Միրզոյանը փոքր ֆիգուր է, որ ես՝ ընդդիմադիր պատգամավորս, պառլամենտում անդրադառնամ նրա գործակալ լինելուն:
- Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց:
- Ֆուտբոլիստների մարզաշապիկներից Արարատ լեռան պատկերները հանվել են ՈՒԵՖԱ-ի պահանջով:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հ.Գ. էս չե՞նք:
Դուք դեռ կարծում եք, որ ձեզ միայն Սամոդու՞ռն է խաբում: